Նա գործիչ է, ով քայլել է մտածված, գործել՝ հանուն հավասարակշռության և ազգային կայունության
Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղհալածյալ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շնորհավոր Ձեր ծննդյան օրը,պարոն Նախագահ
Սերժ Սարգսյանը որպես մարդ և պետական, քաղաքական ու ազգային գործիչ, միշտ մնաց հավատարիմ իր կերպարին, երբեք չդավաճանեց ոչ իր թիմին ու գաղափարներին ու ազգային արժեքներին, ոչ ` պետությանը։ Նա գործիչ է, ով քայլել է մտածված, գործել՝ հանուն հավասարակշռության և ազգային կայունության։ Նրա ոչ աղմկոտ կերպարը,հանդարտ ուժը, ներքին կարգապահությունն ու փորձառությունը ուսանելի են ցանկացած քաղաքական գործչի համար։
Կրկին շնորհավորում եմ,թող իրականանան Ձեր բոլոր իղձերը»։
Աղբյուր՝ AntiFake.am