Բեռնում...
«Հրապարակ». «Ամենաժողովրդավարական» հռչակած իշխող ուժի բոլոր համագումարներն այս տարիներին լրագրողների համար փակ են եղել
20-09-2025 06:45 | Մամուլի տեսություն

«Հրապարակ». «Ամենաժողովրդավարական» հռչակած իշխող ուժի բոլոր համագումարներն այս տարիներին լրագրողների համար փակ են եղել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր Մարզահամերգային համալիրում կայանալու է ՔՊ համագումարը։ Չնայած պաշտոնական բացման արարողությունը ժամը 10-ին է, բայց մասնակիցները պետք է մի քանի ժամ առաջ տեղում լինեն՝ գրանցվեն։ ՔՊ-ն նոր կանոնադրություն, ծրագիր ու վարչություն կընտրի, որի անդամների թիվը 5-ով ավելացրել են։ Համագումարն այս տարի էլ փակ կլինի լրագրողների համար։ Իրեն «ամենաժողովրդավարական» հռչակած իշխող ուժի բոլոր համագումարներն այս տարիներին լրագրողների համար փակ են եղել:

Միջոցառումն ուղիղ հեռարձակվելու է, լրագրողներն էկրաններից պետք է հետևեն դրան։ Վարչության անդամության թեկնածուներն այս գիշեր չեն քնի՝ այսօրվա ընտրություններից է կախված, թե ով որտեղ կհայտնվի առաջիկայում։ Երեկ վարչության կազմը, Վերահսկող մարմնի անդամները, աշխատակազմի ղեկավարը համագումարին ընդառաջ այցելել են Համալիր, ստուգել` ամեն ինչ պատրա՞ստ է համագումարին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում