«Հրապարակ». Հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ ՔՊ-ական շրջանակներում կարծում են, որ համագումարին ուրվագծվելու է ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը և նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տրվելու։ Փաշինյանի քայլերն էլ այդ տրամաբանության մեջ են լինելու։
Խոսակցություններ կան, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել: Թե ում փոխարեն` Տիգրան Խաչատրյանի՞, թե՞ Մհեր Գրիգորյանի, դեռևս հայտնի չէ: Ասում են՝ Հարությունյանն ամենօրյա ռեժիմով Փաշինյանին «կաթացնում» է, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը պետք է լինի յուրային, այսինքն` ՔՊ-ական լինի: Ինչպես հայտնի է՝ 2 փոխվարչապետն էլ անկուսակցական են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։