Բեռնում...
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ․ Տիգրան Աբրահամյան
23-02-2026 15:48 | Կարծիք

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ:

Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում:

Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը հետապնդումների թիրախ է դարձնում բոլոր այն անձանց, ովքեր հանրային գործունեության ընթացքում որոշակի լսարան են ձևավորում, իսկ նրա ու Նարեկի վարած փոդքաստը վաղուց իշխանության կոկորդին է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

Աղբյուր՝ AntiFake.am