«Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Նիկոլին վստահեցրել է, թե Գորիսում ՔՊ-ի հաղթանակը այլընտրանք չունի։
Տեղեկության համաձայն, «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում, իմ խոսքն էլ՝ խոսքա, տղերքը թող մյուս քաղաքներում աշխատեն», — ՔՊ աղբյուրների փոխանցմամբ ասել է Առուշանյանը անձամբ Փաշինյանին, ով մի այլ կարգի շնորհակալ է եղել համայնքապետին։