Հետաքրքիր է, թե տղերքին «շան թուլեք» անվանողի խուլիգանական արարքների մասով հարուցված վարույթ կա՞ արդեն
Գրիգորի Պողոսյանը գրել է. «Ռուբեն Մելիքյանից տեղեկացա, որ ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։ Ինչպես տեսնում ենք՝ աբսուրդի ժանրն այս երկրում դառնում է իշխանական շրջանակների կողմից ամենապահանջվածը։ Ներկայացվել է նույն առարկայազուրկ մեղադրանքը՝ «խուլիգանության» որակյալ հանցակազմ։ Հետաքրքիր է, թե տղերքին «շան թուլեք» անվանողի խուլիգանական արարքների մասով հարուցված վարույթ կա՞ արդեն։ Ինչևէ… Այն, որ անձանց ձերբակալման կամ մեղադրանք առաջադրելու ձևական հիմքեր անգամ չկան, կասկածից վեր է։ Այն, որ «Իմնեմնիմի» պոդքաստն այլևս ուղիղ եթերում չենք տեսնելու, ևս խիստ հավանական է, քանզի այս ամենն ընդամենը «հյուսիս-կորեական ոճի բռնաճնշում» է՝ խոսքի իրավունքն իսպառ վերացնելու նպատակով։
Այլ հարց է, որ սեփական վախն ու թուլությունը նման «կացնային բռնաճնշումների» միջոցով ցուցադրող իշխանությունը սովորաբար իր դիրքը պահպանում է առավելագույնը մինչև հաջորդ ընտրություն»: