Բեռնում...
1937ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մեկ մարդ՝ մասիս մելքոնյան...
01-07-2025 17:15 | Կարծիք

1937ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մեկ մարդ՝ մասիս մելքոնյան...

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրերս Բագրատ ու Միքայել սրբազաններ կալանքի փաստին անդրադառնալով զուգահեռներ էի տարել 1930-ականներ Խորհրդային Հայաստանի ռեպրեսիվ մթնոլորտի հետ։

Շեշտել էի՝ ստալինզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով։

2025-ին՝ Նիկոլի թվին ԱԱԾ մեկուսարանում են նստած Բագրատ արք Գալուստանյանը եւ Միքայել արք Աջապահյանը։

1937-ին՝ Ստալինի թվինին ՆԿՎԴ նկուղներում էին ու հետո գնդակահարվեցին Արտակ արք. Սմբատյանցը եւ Բագրատ արք. Վարդազարյանը։ Ի դեպ, վերջինիս անունով էլ ընծայվել է մեր սիրելի պայքարող Սրբազանը։

Կա միայն մեկ տարբերություն.

1937ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մեկ մարդ՝ մասիս մելքոնյան...

Հայաստանի հանրային ռադիոյի եթերում հանգամանալից բացել էի փակագծերը եւ ներկայացրել իրական խորապատկերը»:

Աղբյուր՝ AntiFake.am