Բեռնում...
Ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը․ «Փաստ»
08-09-2026 11:34 | Մամուլի տեսություն

Ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ ամառային արձակուրդների պիկի ավարտից հետո սահմանային անցակետերում կյանքը վերադառնում է բնականոն հուն, և այս տարվա ցուցանիշները ցույց են տալիս որակական փոփոխություն։ Բարեփոխումները, ենթակառուցվածքների արդիականացումն ու թվային համակարգերի ներդրումը արագացրել են սահմանահատման գործընթացը։

Տեղում ապահովվել է ներգրավված կառույցների համակարգված աշխատանքը. ՊԵԿ մաքսային ծառայողները, ԱԱԾ սահմանապահ զորքերը և երթևեկությունը կարգավորող պարեկային ծառայությունը ընթացակարգերը իրականացնում են ավելի սեղմ ժամկետներում։ Հայկական ծառայությունների սպասարկման արագությունը չի զիջում, իսկ որոշ ընթացակարգերով գերազանցում է տարածաշրջանի համանման ցուցանիշները։