Բեռնում...
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
20-07-2026 23:20 | Լուրեր

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում, այս մասին գրել է Դոնալդ Թրամփը։

«Բենիամին Նեթանյահուն որևէ հանգամանքներում կամ որևէ կերպ չի ձերբակալվի Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում: Նա պայքարում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը վերջերս սպանել է 52,000 անմեղ ցուցարարների և վերջին 47 տարին անցկացրել է ամերիկացի զինվորների և այլոց կոտորածով: Մարդիկ, ովքեր պետք է ձերբակալվեն, նրանք են, ովքեր Իրանը ներքաշել են այս աննախադեպ մահվան և կործանման շրջապտույտի մեջ։

Նախորդ նախագահները պետք է այս հարցով զբաղվեին տարիներ առաջ»,-գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին The New York Times-ին ասել էր, որ ինքը «ակտիվ քննարկումներ» է վարում իրավապահ մարմինների հետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու հնարավորության վերաբերյալ, եթե նա մասնակցի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։