Բեռնում...
Քաղբանտարկյալ Բագրատ Սրբազանի ծննդյան 55-րդ տարեդարձն է
20-05-2026 12:36 | Լուրեր

Քաղբանտարկյալ Բագրատ Սրբազանի ծննդյան 55-րդ տարեդարձն է

Այսօր՝ մայիսի 20-ին, լրանում է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան 55-րդ ամյակը: AntiFake.am-ի խմբագրությունը շնորհավորում է մեր բարեկամ, քաղբանտարկյալ Բագրատ սրբազանին և մաղթում քաջառողջություն ու շուտափույթ ազատություն ռեժիմի քաղաքական գերությունից:

Սրբազան պայքարի առաջնորդը, մեր սիրելի սրբազան հայրը պետք է մեր հայրենիքին ու ազգին ազատության մեջ՝ իր պայքարի ընկերների շարքում։

Աստված օգնական, Սրբազան հայր:

Հիշեցնենք՝ AntiFake.am-ի խմբագրությունը քաղբանտարկյալների մասին ֆիլմաշար է իրականացնում։ Առաջին ֆիլմը՝ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍՐԲԱԶԱՆԸ», նվիրված է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Ֆիլմը՝ ստորև.

Աղբյուր՝ AntiFake.am