Բեռնում...
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր
18-04-2026 13:13 | Լուրեր

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արման Հ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Ալբերտ Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Հ․-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։

Աղբյուր՝ Shamshyan.com