Ուշ երեկոյան նորից տեսակցեցի հացադուլավոր Նարեկ Սամսոնյանին. տեսակցության ընթացքում ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում. փաստաբան
AntiFake.am-ի գլխավոր խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում: Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է Նարեկը գիշերն զգացել պատժախուց-մենախցում և ի՞նչ վիճակում կլինի այսօր՝ հացադուլի 14-րդ օրը:
Նարեկը հացադուլից զատ նաև առողջական խնդիրներ ունի, նրան շտապ վիրահատական միջամտություն է ցուցված և արդեն մեկ շաբաթ է սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծմանը»:
Աղբյուր՝ AntiFake.am