Նարեկ Սամսոնյանը առողջությանը սպառնացող հիվանդություն ունի, բժշկական միջամտության կարիք կա․Մանուկյան
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Քիչ առաջ գործընկերոջս՝ Պետրոս Մեղրյանի հետ այցելել էինք «Արմավիր» ՔԿՀ, տեսակցելու քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին։
Ռուբենը նոր էր նրա մոտից դուրս գալիս։
Նարեկի հետ ավելի ուշ հանդիպեցինք, քանի որ բժշկական հետազոտության պիտի տանեին։
Թեև միշտ էլ քաղբանտարկյալներին հանդիպելը ծանր է, քանի որ դեմ-դիմաց կանգնում ես անարդարության խայտառակ պատկերի հետ, բայց Նարեկ Սամսոնյանի պրագայում ավելի դժվար էր. մաշեցնող հացադուլ, վտանգավոր առողջությանը սպառնացող հիվանդություն, որը կարիք ունի բժշկական հապշտապ միջամտության։ Մնացյալը Ռուբենն արդեն ասում է»։
Աղբյուր՝ AntiFake.am