Բեռնում...
Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք․ Վարազդատ Հարությունյան
10-01-2026 23:31 | Կարծիք

Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք: Նա վճռական է տրամադրված:

Լավ, մի՞թե հայրենիքն ու պետությունը պակաս կարևոր են քան միջանձնային, նեղ քաղաքական (հաճախ` ոչ էլ քաղաքական) շահերն ու տարաձայնությունները: Մի՞թե հայեր չենք բոլորս:

Մի՞թե դիտորդի պես պիտի նայեք, թե ինչպես են հալածում հայ եկեղեցականներին ու այլախոհներին (դա ձևակերպելով որպես ընտրություններին պատրաստվել): Դուք դեռ ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությունների հույս ունե՞ք:

Մի առանձին քաղաքական ուժ, որը խոստանում է միաբանել հայ ժողովրդին, սակայն պատրաստ չէ միաբանվել այլ ՀԱՅԵՐԻՑ կազմված ուրիշ ուժերի հետ, ինչպե՞ս է հանձնառում այդպիսի բարդ առաքելություն:

Չեմ կարող չասել` Ռուբեն Վարդանյանը բաքվի բանտում բոլորից ազատ է, անվախ է, գաղափարական է, լայնմիտ է, մեծասիրտ է, նվիրական է, նախանձախնդիր է հայրենիքի հարցերում, պրագմատիկ է ու այդպես շարունակ: Էն մարդն էլ էնտեղից է զանգ խփում:

Մենք «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությամբ տարբեր քաղաքական հայացքներ ու պատկերացումներ ունենք, բայց դա մեզ չի խանգարել միաբանվել կարևորում:

Միություն՝ կարևոր բաներում, ազատություն՝ երկրորդական բաներում, սեր՝ ամեն ինչում»։

Աղբյուր՝ AntiFake.am