Բեռնում...
Նարեկ Սամսոնյանի հացադուլը պայքար է ոչ միայն իր, այլ՝ բոլորի իրավունքների համար. Գոհար Մելոյան
18-01-2026 23:11 | Կարծիք

Նարեկ Սամսոնյանի հացադուլը պայքար է ոչ միայն իր, այլ՝ բոլորի իրավունքների համար. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.

«Քաղաքական բանտարկյալի առողջության կամ կյանքի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են իշխանությունները

Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը արդեն 10 օր է գտնվում է հացադուլի մեջ

Սա գիտակցված, ծանր, բայց արժանապատիվ պայքար է՝ ընդդեմ անարդարության։
Հացադուլը ոչ միայն մարմնի, այլեւ՝ խղճի պայքար է։

Այն ծայրահեղ միջոց է, երբ մարդու ձայնը չի լսվում ո՛չ դատարաններում, ո՛չ պետական կառույցներում։

Սամսոնյանը հացադուլով փորձում է անել միակ բանը, որ դեռ մնում է իրեն՝ հիշեցնել պետությանը իր պարտավորությունների մասին։

10 օր շարունակվող հացադուլի արդյունքում՝ այսօր Նարեկի առողջական վիճակն էականորեն վատացել է❗️

Ուստիեւ՝ պահանջում եմ․
ապահովել Նարեկ Սամսոնյանի անկախ բժշկական վերահսկողությունը եւ անհապաղ վիրահատության ապահովումը.
դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը.
երաշխավորել նրա իրավունքների լիարժեք պաշտպանությունն օրենքի շրջանակում։

Իշխանությունը պատասխան է տալիս միայն օրենքի, այլեւ՝ պատմության առջեւ

Պատմությանը հայտնի են այնպիսի հացադուլավորներ, ինչպիսիք են՝ Բոբի Սենդսը, Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան, Անդրեյ Սախարովը, Աբդուլլահ Օջալան եւ այլոք։ Եւ բոլոր այս պատմական կերպարների ինքնազոհողությունն իր նպաստն է ունեցել իրավական արժեքների զարգացման ու իրավունքի գերակայման հարցում

Ես կոչ եմ՝ անում իրավապաշտպան կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ ուշադիր հետևել Նարեկ Սամսոնյանի վիճակին։

Լռությունը նման իրավիճակներում դառնում է համակեցություն անարդարության հետ

Նարեկ Սամսոնյանի հացադուլը պայքար է ոչ միայն իր, այլ՝ բոլորի իրավունքների համար

#ազատություն_քաղբանտարկյալներին
#արդարություն_արդարներին