Նիկոլ, ՄԱԿ-ի ամբիոնից «միջանցք» չասել ես մուրում, եկել եք ՀՀԿ-ի քաղաքականությունից եք խոսում
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Նիկոլ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ » է, այլ՝ «կզած»։ Նիկոլ, լսեցի երեսփոխանիդ բերանով քո պատասխանը ԱԺ լսումներին․ քաղաքական խոսք՝ զրո, փաստեր՝ զրո, վիրավորանք՝ լիքը։ Չլրջացաք էլի, վարչապետ էլ դարձար, քո խոսքը նույնն է մնացել․ դրսում՝ լաց ու աղերսանք, ներսում՝ հոխորտանք։
Հոխորտացո՞ղ եք՝ գնացեք Ալիևի դեմ հոխորտացեք, որ էլ «բիզիմդիր», էլ՝ «նոլդու», էլ՝ կապիտուլյացիա, էլ՝ միջանցք ու էլ ինչ ասես, որ չի ասում։
ՄԱԿ-ի ամբիոնից ամբողջ աշխարհի դիմաց Ալիևից «կապիտուլյացիա» ու «միջանցք» չասել ես մուրում, եկել եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունից եք խոսում։
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց թուրքական պահանջները ու «պասլատ» արեց ադրբեջանական նարատիվները, իսկ դու «կզել» ես ադրբեջանական պահանջների առաջ»։
Աղբյուր՝ AntiFake.am