Նիկոլ Փաշինյանը պետծառայողներին նոր տոն է նվիրում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը պետծառայողներին սիրաշահելու եւ իր կողմը գրավելու նոր բան է մտածել։ Պետծառայողներին պարգեւավճարներով կաշառելուց բացի, նրանց համար հատուկ օր է սահմանվելու:
Խորհրդարան է ուղարկվել եւ շրջանառության մեջ դրվել մի նախագիծ, որով առաջարկվում է հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:
Հիշեցնենք․ անցած նոյեմբերին առաջին անգամ պետական ծառայողների համաժողով անցկացվեց, հազարավոր ծառայողների Փաշինյանը հավաքել էր ՄՀ համալիրում` մեկ հարկի տակ, ու գովերգում էր նրանց աշխատանքը»։