Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել․ Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման. ԱԹՍ-ների` Նախիջևանում իրականացված հարվածների հաջորդ սերիան է թողարկվել:
Հիմա էլ Բաքվում պնդում են, որ Իրանը փորձել է ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում, այդ թվում` Բաքու-Ջեյհան նավթամուղը պայթեցնել:
Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել, իսկ թե սցենարով դա ինչ վերջնակետի կհասնի` դեռ պարզ չէ:
Իսկ Նախիջևանի ԱԹՍ հարձակումների ֆոնին Երևանից Բաքու շնչակտուր զանգ անողներն ու մտահոգվողները շատ շուտ մոռացան ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ու Հայաստանը խոցող ադրբեջանական ԱԹՍ-ների, արկերի և հրթիռների մասին»:
Աղբյուր՝ AntiFake.am