Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-5, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով
Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-5-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հոկտեմբերի 1-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-5, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով։
Աղբյուր՝ AntiFake.am