Մեր ժողովուրդը հաղթեց մայիսյան հերոսամարտերում, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել.
«Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում,
քանի որ՝
• թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,
• hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,
• հավատը ուժեղ գտնվեց վախից,
• ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,
• ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,
• մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,
• ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,
• և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:
Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։
Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:
Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:
Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը: