Բեռնում...
Փաշինյանը վախենում է փաստարկված, հավասարակշռված խոսույթից. հերոսի քրոջ հետ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է. Տիգրան Աբրահամյան
18-05-2026 16:22 | Կարծիք

Փաշինյանը վախենում է փաստարկված, հավասարակշռված խոսույթից. հերոսի քրոջ հետ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրհամյանը գրում է. «Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից։

Հերոսի քրոջ հետ տեղի ունեցած միջադեպը դրա վառ ապացույցն էր։

Իսկ մնացածը` ագրեսիան, լկտի բառապաշարը, հակաարցախյան հռետորաբանությունն ու էթիկայի իսպառ բացակայությունը, մաքուր նիկոլական վարքագիծ է։

Այսօրվա դրվագը նաև ցույց տվեց, որ ժողովուրդը պարտվողականությունը, հանձնողականությունն ու դավաճանությունը չի ներում, և մարդկանց համապատասխան վերաբերմունքը մեկընդմիշտ ուղեկցելու է սեփական ժողովրդին ատողներին»:

Աղբյուր՝ AntiFake.am