Բեռնում...
Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի. Վլադիրմիր Մարտիրոսյան
25-02-2026 14:36 | Կարծիք

Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի. Վլադիրմիր Մարտիրոսյան

«Թոշակները չբարձրացան, երբ կենսաթոշակառուները դրա կարիքն ունեին։ Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի»,-գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նա նշում է՝ այսինքն այս համակարգը բյուջեն և սոցիալական քաղաքականությունը հաշվարկում և ամրագրում է ոչ թե սպառողական զամբյուղով, այլ սոցհարցման աղյուսակով։

«Ամեն դեպքում քաղաքականապես ֆիքսեք մեկ հանգամանք: Թոշակների չբարձրացման, իսկ հիմա բարձրացման որոշումը ֆորս մաժորային որոշում է: Դա ենթադրում է, որ ոչ «Խաղաղության» նարատիվը, ոչ «Նոր Սահմանադրության և Չորրորդ Հանրապետության» նարատիվը, ոչ «TRIPP» նարատիվը, ոչ «Նախկինների դեմոնիզացում» նարատիվը, ոչ «ՀԱԵ դեմ արշավ» նարատիվը, ոչ «Հիբրիդային պատերազմ» նարատիվը, ոչ «Սրտիկ-թմբուկ» նարատիվը որևէ կերպ չեն տեղաշարժում իշխանության ռեյտինգը ոչ վերև ոչ ներքև: Ներքև չեն տեղաշարժում, որովհետև յուրաքանչյուր իշխանության համար առկա այս ռեյտինգը հատակն է, իսկ վերև չեն տեղաշարժում, որովհետև լեգիտիմության՝ այսինքն վստահության, հավատի, աջակցման ռեսուրսը հենց իշխանությունը այնքան է չարչրքել, մաշել և քրքրել, որ այն այլևս պիտանի չէ: Սա է պատճառը, որ անցել են մեկ ամիս առաջ մերժված, բայց այսօր ֆորս մաժորային հաստատված թոշակ բարձրացնելուն և դա կոչվում է «քաղաքական ինքնապահպանման նպաստ»:

P.S. Եթե ոմանք կմտածեն, որ «ինքնապահպանման նպաստը» իր գործը չի անելու շտապեմ հիասթափեցնել՝ անելու է: Անելու է, որովհետև այս ընտրություններում ու դրանում ներգրավված ուժերի գերակշիռ մասի «դիրեկտորները» կարծես PR շիկներն են SMM շիկները, սոց.հարցման տվյալներն ու AI ալգորիթմները և ոչ քաղաքական միտքն ու ոչ գծային ու ոչ կանխատեսելի քաղաքական մտածողությունը: Այդ ամենին և կարևորը հանրության հետ հողի վրա աշխատանքին մնացել է 102 օր»,-նշում է քաղաքագետը։

Աղբյուր՝ AntiFake.am