Ահագնացող քաղաքական հետապնդումների հորձանուտում կոնկրետ գործերով մասնագիտական վերլուծություններն ու գնահատականները հաճախ աչքաթող են արվում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Օրեցոր ահագնացող քաղաքական հետապնդումների հորձանուտում կոնկրետ գործերով խորքային մասնագիտական վերլուծություններն ու գնահատականները հաճախ աչքաթող են արվում։
Ահավասիկ՝ Նարեկի և Վազգենի գործով «Տեղեկատվական վեճերի խորհրդի» եզրակացությունը։ Միայն մեկ մեջբերում ներկայացնեմ, մնացածը ինքներդ կարդացեք.
«Ինչ վերաբերում է քրեական հետապնդման մարմնի դիրքորոշմանը, որ փոդքաստի վարողների օգտագործած վիրավորական արտահայտությունները խուլիգանություն է, Խորհուրդը դա համարում է վտանգավոր նախադեպ։ Հրապարակային վիրավորանքը խուլիգանություն որակելով՝ այդ մարմինը, ըստ էության, քողարկված կերպով վերականգնում են նախկին քրեական օրենսգրքի տխրահռչակ 137.1 հոդվածը (ծանր վիրավորանքը), որը խստորեն քննադատվել էր Հայաստանի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների կողմից ու այդ պատճառով հեռացվեց օրենսգրքից՝ որպես ազատ խոսքը վտանգող նորմ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/12/04/1526602/»։