Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «2026 թվականին աշխարհի շուրջ 50 երկրներում տեղի են ունենալու համապետական ընտրություններ (ԱՄՆ, ՌԴ, Գերմանիա, Իսրայել, Հունգարիա, Շվեդիա, Դանիա, Պորտուգալիա, Լատվիա, Սլովենիա, Բրազիլիա, Կոլումբիա և այլն):
Սակայն դրանցից ոչ մեկը ճակատագրական չի լինելու տվյալ երկրի համար: Եվ միայն հունիսի 7-ի մեր խորհրդարանական ընտրություններն են, որ ճակատագրական են լինելու Հայաստանի Հանրապետության գոյության համար:
Աստված մի արասցե, որ ՔՊ-ն կրկին կառավարություն ձևավորելու իրավունք ստանա: Այդ դեպքում կարող եք համարել, որ հաջորդ տարիներին «արձանագրվելու է» Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վերջին արարը:
Կարող եք համարել, որ Հայաստանը հայտնվելու է (Ռուսաստան + Իրան + Չինաստան ընդդեմ (Ադրբեջան + Միջինասիական երկրներ + Թուրքիա + հավաքական Արևմուտք) ռազմաքաղաքական ու տնտեսական մամլիչի տակ: ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»: Հետևեք Իրանի և Ուկրաինայի շուրջ զարգացումներին, փորձեք վերլուծել այն և դժվար չի լինի հասկանալ, թե ՔՊ-ին իշխանության պահելով, ինչպես են Հարավային Կովկասում նոր հակամարտության համար «կազուս բելե» ստեղծելու: Ակնհայտ է, որ Արցախով չեն բավարարվել, այն ընդամենը պանթուրանիզմի ծրագրի իրագործման առաջին քայլերն էին: Հաջորդը քայլերը փորձելու են անցկացնել Սյունիքով:
ՔՊ-ի վերընտրությամբ կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կրկին դրվել է մեծ հարցականի տակ:
Ընտրության իրավունք ունեցող հարգելի գիտակից քաղաքացիներ,
նախորդ երկու ընտրությունների ամենածանր հետևանքն Արցախի ցինիկական կերուստն էր: Դա հնարավոր եղավ 2018 և 2021թթ ընտրությունների արդյունքներով: Այդ ընտրություններում շահեցին Թուրքիան ու Ադրբեջանը:
Խնդրում եմ, գալիք ընտրություններում թույլ մի՛ տվեք, որ խաղան Հայաստանի Հանրապետության ճակատագրի հետ: Անպայման գնացեք ընտրության, ընտրեք կշռադատված ու հիշեք, որ, յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է: Հիշե՛ք, որ սխալվելու դեպքում՝ ուրիշ Հայրենիք ու պետություն չենք ունենալու: Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին»:
Աղբյուր՝ AntiFake.am