Բեռնում...
Ռեպրեսիաները շարունակվում են․ անգամ փակված գործերը վերաբացվում են. Հենրիխ Դանիելյան
23-01-2026 21:41 | Կարծիք

Ռեպրեսիաները շարունակվում են․ անգամ փակված գործերը վերաբացվում են. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է.

«Ռեպրեսիաները շարունակվում են․ անգամ փակված գործերը վերաբացվում են։ Քաղաքական հետապնդումների ալիքը ոչ միայն չի մարում, այլ՝ օրեցօր ուժգնանում է։ Արդեն իսկ շինծու քրեական գործերով անցնող կամ արդեն բանտարկված բազմաթիվ մարդկանց շարքին կրկին ավելանում են նոր անուններ։ Մասնավորապես, վերաբացվել է 2025 թվականին փակված այն գործը, որով դատարանը արդարացրել էր ՀՀԿ ԵԿ անդամ, քաղաքական հետապնդումների արդյունքում 1,5 ամիս բանտարկված Ժորա Ավետիսյանին։

#ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ»: