Հանրապետականները և դեմոկրատները պատրաստ են միավորվել հանուն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների
ԱՄՆ Սենատի դեմոկրատները պատրաստակամություն են հայտնել քվեարկել Ռուսաստանի և նրա գործընկերների դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ Լինդսի Գրեհեմի օրինագծի օգտին, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Դեմոկրատները հասկացրել են իրենց հանրապետական գործընկերներին, որ պատրաստ են արդեն հաջորդ շաբաթ քվեարկել հակառուսական պատժամիջոցների փաթեթի օգտին, որը ներառում է նախագահ Թրամփի՝ վերջին պահին արված պահանջը՝ օրենքում Իրանին ներառելու վերաբերյալ»,-ասվում է հրապարակման մեջ։
Օրինագծով նախատեսվում է մինչև 500% մաքսատուրք Ռուսաստանից ԱՄՆ ուղղակի ներմուծման ամբողջ ծավալի համար, ինչպես նաև նախագահին իրավասություն է վերապահում մինչև 100% մաքսատուրքեր սահմանել հինգ երկրների ապրանքների վրա, որոնք ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդներն են, ինչպես նաև այն երկրների, որոնք «նպաստում են պատժամիջոցների շրջանցմանը»։