Բեռնում...
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարք
06-11-2026 22:54 | Լուրեր

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը նախորդ գիշեր որսացել և ոչնչացրել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Կուրսկի, Բելգորոդի, Տուլայի, Օրյոլի, Ռոստովի և Աստրախանի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում։

Հարձակման ֆոնին ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքների ընդունումն ու իրականացումը Աստրախանի, Կազանի, Սարատովի և Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայաններում։

Նոյեմբերի 6-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի ավանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

Ռոստովի մարզում գիշերվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 15 անօդաչու թռչող սարք։ Դրանք խոցվել են Ռոստովում, Տագանրոգում և մարզի ևս ութ շրջանում։