Սիրիան սպասում է Մակրոնի այցին. Ասադից հետ սա արևմտյան ղեկավարի առաջին այցը կլինի
Սիրիան հայտարարել է, որ սպասում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին, որը կլինի Արևմտյան Եվրոպայի պետության ղեկավարի առաջին այցը երկիր Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի՝ 2024 թվականին իշխանության գալուց հետո։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Ֆրանսիայի կողմից դեռևս չի մեկնաբանել այցի մասին տեղեկությունը։
Մակրոնը կդառնա Եվրամիության անդամ պետության առաջին ղեկավարը, որը կայցելի Դամասկոս՝ նախորդ տարի Փարիզում Շարաային ընդունելուց հետո։ Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահ Սիրիա էր այցելել 2009 թվականին, երբ Նիկոլա Սարկոզին հանդիպել էր այն ժամանակվա նախագահ Բաշար ալ-Ասադին։
Մակրոնին կուղեկցեն նաև ներդրողներ և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ։ Այցը տեղի է ունենում այն շրջանում, երբ Սիրիայի նոր իշխանությունները փորձում են վերակառուցել երկիրը և ամրապնդել միջազգային կապերը՝ արևմտյան պատժամիջոցների մեղմացումից հետո։ Մինչ այդ Դամասկոս էին այցելել Կատարի էմիրը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Ֆրանսիան ձգտում է կարևոր դեր ունենալ Սիրիայի հետ Արևմուտքի հարաբերությունների վերականգնման գործընթացում և ազդեցություն պահպանել սիրիական շուկայում։ Միևնույն ժամանակ, Փարիզը մտադիր է ուշադրություն դարձնել ազգային փոքրամասնությունների պաշտպանության։