Բեռնում...
Թեհրանը իրավական հետապնդում է սկսել Թրամփի դեմ
10-11-2025 19:11 | Կարծիք

Թեհրանը իրավական հետապնդում է սկսել Թրամփի դեմ

Իրանը ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն է ուղարկել, որում ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները համարում է Վաշինգտոնի ներգրավվածության ապացույց Իսրայելի և Թեհրանի միջև հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այս ուղղակի խոստովանությունն ապացուցում է, որ ԱՄՆ կառավարությունը կրում է միջազգային հանցագործություն կատարելու լիակատար պատասխանատվություն։ Այս հայտարարությունների հրապարակումից հետո մենք դրանք գրանցել ենք որպես պաշտոնական փաստաթուղթ ՄԱԿ-ում և Անվտանգության խորհրդում, որպեսզի այլ ապացույցների հետ միասին ծառայեն որպես իրավական հետապնդման հիմք։ Անկասկած, նման խոստովանությունը ցանկացած միջազգային դատարանում կարող է օգտագործվել որպես ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությանը մասնակցելու հստակ ապացույցներից մեկը», – ասել է Բաղային: