Բեռնում...
Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված եղբայրները ազատ կարձակվեն
16-12-2025 23:23 | Կարծիք

Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված եղբայրները ազատ կարձակվեն

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված երկու եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները. hայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Վստահաբար կարող եմ պնդել, որ երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։

Եղբայրները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն»,- նշել է փաստաբանը ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am