Բեռնում...
Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով. հրատապ հայտարարություն
19-05-2026 16:45 | Լուրեր

Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով. հրատապ հայտարարություն

ՔԻՀԿ-ն հրատապ հայտարարությամբ է հանդես եկե, որում ասվում է․

«Մայիսի 18-ի՝ գալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով։ Նրանցից երեքն առաջնորդում են ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժեր։

Որպես սպառնալիքների «հիմնավորում» Փաշինյանը վկայակոչել է անհայտ ծագման տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված չորս անձ սպառնում են իրեն։ Առանց որևէ փաստի՝ Փաշինյանը վերագրել է տեսանյութն ընդդիմադիրներին, պնդելով, որ դիմակավորվածների թիկունքում կանգնած են իր քաղաքական մրցակիցները։

Նախկինում Փաշինյանի սպառնալիքներին հաջորդել են ուժային կառույցների գործողություններ։ Նախընտրական շրջանում վարչապետի կողմից նման սպառնալիքներն ինքնին հարցականի տակ են դնում ընտրապայքարի արդարացիությունն ու քաղաքական ուժերի՝ հավասար մրցակցային պայմաններից օգտվելու հնարավորությունը։ Դիմակավորված անձանց անհայտ ծագման տեսանյութն օգտագործվում է որպես պատրվակ։

Հաշվի առնելով նախկին փորձը, ինչպես նաև Փաշինյանի՝ ուժային կառույցների և դատական համակարգի նկատմամբ ունեցած լծակներն ու ազդեցությունը, մայիսի 18-ին հնչեցված հաշվեհարդարի սպառնալիքները պետք է ընկալվեն լուրջ և մեկնաբանվեն որպես վերահաս քաղաքական հետապնդումների սպառնալիք։

Մանրամասները հասանելի են ամբողջական հայտարարությունում՝ https://drive.google.com/.../1IZRBkwSZ2BOuSaAPJRGHA.../view

Սույն զեկույցի անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը (ներառյալ՝ Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին), նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին»։

Աղբյուր՝ AntiFake.am