Թուրքական դեսպանական «դեսանտը». ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թուրքական դեսպանական «դեսանտը». ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան
Մի քանի օր առաջ, երբ հայ հասարակության մեծամասնությանը զբաղեցնում էին Հայաստանում կայանալիք մի խորհրդաժողովի մասին անպտուղ քննարկումներով, Երևան են գալիս երեք թուրք դիվանագետներ, որոնցից մեկը ԱՍԱԼԱ-ի կողմից վրիժառուական գործողության ընթացքում վիրավորվել էր դեռ 1984 թ.։
Այդ այցը, չնայած մասնավոր էր, սակայն հենց թուրք դիվանագետների խոսքով հնարավորություն էր ընձեռել «հանդիպել Հայաստանի կարևոր անձանց հետ ու հասկանալ նախընտրական մթնոլորտը»։
Թե ովքեր էին նրանք, ինչ էին ուզում, ինչ են տեսել և ում են Հայաստանի քաղաքական ուժերից աջակցության ուղերձներ հղել, կարող եք կարդալ իմ նոր վերլուծական հոդվածում, որի հղումը մեկնաբանության մեջ է»։
Աղբյուր՝ AntiFake.am