ԱՄՆ նախագահը կարծում է, որ Թեհրանը կգնա համաձայնության
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլինի չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը պատրաստ լինի բանակցել և համաձայնության գալ։
«Կարծում եմ՝ Իրանը կգա համաձայնության։ Նրանք շատ են պարտվել, և գիտեք, նրանք օգնության կարիք ունեն։ Ինչպես գիտեք՝ կան հսկայական պատժամիջոցներ,ուրախ կլինեի վերացնել այդ պատժամիջոցները, երբ նրանք պատրաստ լինեն բանակցել։ Նրանք չեն կարող գոյատևել այս պատժամիջոցներով», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը՝ Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովի ժամանակ իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
«Որոշ պահի նրանք կասեն. «Մենք ուզում ենք, որ պատժամիջոցները վերացվեն։ Մենք կհասնենք խաղաղության»։ Կարծում եմ՝ Իրանի հետ ամեն բան լավ կլինի», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Աղբյուր՝ AntiFake.am