ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ
ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի հրթիռները և հողին կհավասարեցնի ռազմական արդյունաբերությունը: Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը»,-ասել է Թրամփը։
Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ տասնյակներով հարվածներ են հասցվում Իրանի տարբեր օբյեկտներին Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից:
Ըստ Fars-ի՝ մայրաքաղաք Թեհրանից բացի պայթյուններ են տեղի ունեցել նաև Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում։
AP–ի տեղեկություններով, իսրայելական հարվածների թիրախում է եղել նաեւ Ալի Խամենեի նստավայրը։ Վերջինս, սակայն, Թեհրանում չի եղել: Մահափորձ է կատարվել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի նկատմամբ:
Աղբյուր՝ AntiFake.am