Սպիտակ տունը նախապես չի տեղեկացրել Կոնգրեսին Իրանին հարվածելու մասին
Սպիտակ տունը նախապես չի տեղեկացրել Կոնգրեսին Իրանին հարվածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Ջեք Ռիդը։
«Պատմության մեջ ամենաերկար «Միության վիճակի մասին» ելույթում նախագահը գրեթե չի հիշատակել Իրանը։ Նա չի նշել որևէ թիրախ։ Կոնգրեսը իրական ճեպազրույցներ կամ հետախուզական տվյալներ չի ստացել, և դժվար է արդարացնել գործողությունները առանց հիմնավորումների», - ասվում է սենատորի հայտարարության մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am