Կենդանական աշխարհից շատ տարբեր ներկայացուցիչներ կան այն խցում, որտեղ Նարեկը մնում է. Ռուբեն Մելիքյանը՝ պատժախցի վերաբերյալ
«Քիչ առաջ դուրս եկա արդեն 5-րդ օրը հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հետ տեսակցությունից։ Նա իրեն պահում է, այս պահի դրությամբ ինքնազգացողությունը նորմալ է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնեց, որ պատժախցի պայմանները, մեղմ ասած լավը չեն։
Մելիքյանը նշեց, որ ՔԿՀ-ները ամբոջովին լցված են դատապարտվածներով՝ չնայած օրենսդրական «բարեփոխումների», բայց և նշեց, որ միտումնավոր չէ, որ Ս ամսոնյանին պատժախուց են տեղափոխել։
Փաստաբանը նաև հայտնեց, որ ստացել է կալանքը 3 ամսով երկարացնելու դատարանի կայացրած որոշումը՝ նշելով, որ այն բողոքարկվելու է, քանի օր այն իրավական հիմքեր չունի;
«Ինձ առաջին հերթին այս վիճակն է մտահոգում։ Ինչքան էլ խոսում ես մարդու հետ, տրամադրությունը տեղն է։ Կենդանական աշխարհից շատ տարբեր ներկայացուցիչներ կան այն խցում որտեղ Նարեկը մանում է, ասում է՝ գոնե խոսել իմանային, իրենց հետ խոսեի»,-Նարեկ Սամսոնյանի խոսքերը փոխանցեց Մելիքյանը։
Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Մելիքյանը նաև դրական բան արձանագրեց, որ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին տեսակցությունները բաց էին՝ կարծիք հայտնելով, որ երևի դատավորները մոռացել են դրանք սահմանափակել։