Հայաստանում այսօր տոն չկա. կա շուրջ 3 տասնյակ քաղբանտարկյալ. Աստղիկ Մաթևոսյան
AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը գրել է.
«AntiFake.am-ի թիմը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ միասին դեռ նոյեմբերի սկզբից քննարկում էր, թե ինչ հոլովակ է թողարկելու Ամանորի գիշերը մեր սիրելի լսարանի համար։
Ցավոք քաղաքական ռեժիմը հերթական անգամ անհանդուրժող գտնվեց ազատ խոսքի նկատմամբ և կալանավորեց Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, որոնք արդեն 1 ամիս 18 օր անազատության մեջ են և Նոր տարին անցկացնում են բանտում՝ հեռու իրենց ընտանիքներից, ընկերներից ու հարազատներից։
Հայաստանում այսօր տոն չկա։ Այսօր Հայաստանում շուրջ 3 տասնյակ քաղբանտարկյալ կա։
AntiFake.am-ի թիմը հանրային գործիչների հետ միասին հոլովակ է նվիրում Հայաստանի և Ադրբեջանի բանտերում պահվող գերիներին։ Ազատությու՛ն ռեժիմի քաղաքական գերիներին։
Տեսանյութը հասանելի կլինի 19:00-ին»:
Աղբյուր՝ AntiFake.am