Բեռնում...
Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան
19-03-2026 23:57 | Կարծիք

Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Աքլորակռվի ժամանակը չէ։

Ձեր թիմակիցներին բացատրեք, որ ձեզ դուր չեն գալիս ինքնահաստատման բույրով ներընդդիմադիր մանր ու միջին գզվրտոցները։

Դուք լանիստաներ չեք, ձեր համակիրներն էլ՝ գլադիատոր չեն, որ ձեր մատի հույսին մնան։

Հայաստանը ստրկացված է, եւ հանրային ապստամբության կանոնը պահանջում է առնվազն հարգանք եւ մեջքից պոտենցիալ դաշնակիցներին չխփելու կանոն։

Չեք պատկերացնում, թե կողքից ինչքան զազրելի են նման տեսարաններ։ Թեպետ հասկանում եւ կիսում եմ ազնիվ մարդկանց մեջ կուտակված նյարդայնությունն ու ներվը։

Տիրանը մեկն է, նրա անունը Նիկոլ է։ Մնացածը երկրորդական է»։

Աղբյուր՝ AntiFake.am