Սա է իրական ազատագրումը, ոչ թե թուրք-ադրբեջանական պահանջով Հայաստանի քաղաքացիների վրա հարձակումը. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Քարտեզի վրա մանուշակագույնով նշված են այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ առնվազն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր։
Եթե Հայաստանն ունենար ազգային ղեկավար, ապա նա և իր թիմը օր ու գիշեր կաշխատեին՝ ազատագրելու Հայաստանի ինքնիշխան տարածքը քաղաքացի Իլհամ Ալիևից։ Սա է իրական ազատագրումը, ոչ թե թուրք-ադրբեջանական պահանջով Հայաստանի քաղաքացիների վրա հարձակումը։
Բայց Հայաստանը չունի ազգային ղեկավար, փոխարենը կա քաղաքացի Ի. Ալիևի պահանջով Հայ առաքելական սուրբ եկեղեցին քանդելու հրաման։
Այսօր, վաղը ու միշտ պետք է լինել Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի կողքին։ Այդտեղով է անցնում մեր ազգային պետության պաշտպանության խրամատներից մեկը»։
Աղբյուր՝ AntiFake.am