Բեռնում...
Հիվանդանոց տեղափոխելը անհրաժեշտ է նրա կյանքը չվտանգելու համար, վերհիշենք՝ ինչ պահանջով է Նարեկը հանդես գալիս․ ազատ արձակման. Լիկա Թումանյան
21-01-2026 23:05 | Կարծիք

Հիվանդանոց տեղափոխելը անհրաժեշտ է նրա կյանքը չվտանգելու համար, վերհիշենք՝ ինչ պահանջով է Նարեկը հանդես գալիս․ ազատ արձակման. Լիկա Թումանյան

Լիկա Թումանյանը գրել է. «Այո, Նարեկ Սամսոնյանին սպառնացող վտանգներով անհանգստացած իմ շատ ընկերներ ու հարազատներ ուզում են, որ նա անվնաս դուրս գա հացադուլից։ Գիտեմ, որ իսկապես ծանր են տանում ու խիստ անհանգիստ են, դրա համար են օր առաջ սպասում նրա՝ հիվանդանոց տեղափոխմանը։ Ու հասկանում եմ, թե ինչու են ուրախանում, հենց նման թեկուզ աննշան հավանականություն են տեսնում։

Բայց արդյոք Նարեկը հացադուլը հիվանդանոցում հայտնվելու համար էր անում։ Եկեք վերհիշենք՝ ինչ պահանջով է նա հանդես գալիս․ ազատ արձակման։ Ինչ է գրված այս պաստառի վրա․ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻՑ։ Որպես անարդար ազատազրկված, որպես անօրինության դեմ պայքարի ծայրահեղ միջոց։

Այո, հիվանդանոց տեղափոխելը անհրաժեշտ է նրա կյանքը չվտանգելու համար, բայց ես այս պարագային հեչ ուրախանալու կամ տոնելու առիթ չեմ տեսնում։ Ինչպես և չեմ ուրախանում, երբ, օրինակ, բանտային կալանքը փոխարինվում է տնային կալանքով, որը նույնպես կալանք է, ազատազրկում է։

Մենք հաճախ ենք դրա մասին մոռանում՝ տրվելով պահի զգացմունքների։

Բայց, չէ որ, մենք պայքարում ենք անարդարության դեմ, ոչ թե դրա մեղմ լինելու համար․․․․»:

Աղբյուր՝ AntiFake.am