Բեռնում...
Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է․ Գոհար Մելոյան
21-01-2026 20:17 | Կարծիք

Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է․ Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանը գրել է․ «Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ ապահովել 2 անչափահաս երեխաների հայրը, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ Նարեկ Սամսոյանի նկատմամբ բավարար բժշկական հսկողություն՝ հաշվի առնելով նրա 13 շարունակվող հացադուլը և առողջական վիճակը։

Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով նրա պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։

Հետևաբար, ելնելով մարդասիրության սկզբունքից և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի բացարձակ բնույթից՝ Նարեկ Սամսոյանը պետք է անմիջապես տեղափոխվի մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց։

Կոչ եմ անում Նարեկ Սամսոյանին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք հետագա վնասը»:

Աղբյուր՝ AntiFake.am