Բեռնում...
Թրամփն ու Զելենսկին  կքննարկեն Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումների հարցը
13-10-2025 19:51 | Լուրեր

Թրամփն ու Զելենսկին կքննարկեն Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումների հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում նախատեսված բանակցություններում կքննարկեն նաև Կիևին Tomahawk թևավոր հրթիռների փոխանցման հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Axios պորտալը:

«Նրանք կքննարկեն, թե ինչ զենք պետք է մատակարարել Ուկրաինային, հատկապես այն, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է Tomahawk հեռահար հրթիռներ տրամադրել»,-հայտնել է պորտալը։