Թրամփը հայտարարել է նոր դասի երկու ռազմանավ կառուցելու պլանների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջրյա նավատորմի արդիականացման և նավաշինության վերականգնման գործում Սպիտակ տան ջանքերի շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար կստեղծվի նոր դասի երկու ռազմանավ: Այս մասին նա ասել է Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը։
«Ես հավանություն եմ տվել ռազմածովային ուժերի համար երկու միանգամայն նոր, շատ մեծ, մեր կողմից երբևէ կառուցված ամենամեծ գծանավերի շինարարությունը սկսելու պլանին», – ասել է նա։
ԱՄՆ նախագահը նշել է, որ նավերը հանդերձված կլինեն «բարձրակարգ հրանոթներով ու հրթիռներով», հիպերձայնային զենքերով, ռելսոտրոններով, թևավոր հրթիռներով, «աշխարհի ամենակատարելագործված լազերներով» և կղեկավարվեն արհեստական բանականությամբ։
«Մենք կարծում ենք, որ այս նավերը կլինեն առաջիկա տարիներին արտադրվող բոլորովին նոր դասի առաջին նավերը», – հավելել է նախագահը։