Բեռնում...
Մոջթաբա Խամենեին կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան
13-07-2026 23:19 | Լուրեր

Մոջթաբա Խամենեին կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ինչպես և նրա հայրը, հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օգտին․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման հարցը մշտապես ընդգծվել է ինչպես հանգուցյալ գերագույն առաջնորդի (այաթոլլա Ալի Խամենեիի), այնպես էլ ներկայիս գերագույն առաջնորդի (Մոջթաբա Խամենեիի) կողմից։ Թեհրանը մեծ լրջությամբ կհետևի այս մոտեցմանը»,– ասել է Իրանի նախագահը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայության Telegram-ալիքը։