Բեռնում...
Երկու տարի՝ իրերն իրենց անունով կոչելու, դավաճանին՝ դավաճան, թշնամուն՝ թշնամի անվանելու համար
03-10-2025 17:33 | Կարծիք

Երկու տարի՝ իրերն իրենց անունով կոչելու, դավաճանին՝ դավաճան, թշնամուն՝ թշնամի անվանելու համար

Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը գրել է. «Միքայել Սրբազանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։ Երկու տարի՝ իրերն իրենց անունով կոչելու, դավաճանին՝ դավաճան, թշնամուն՝ թշնամի անվանելու համար։ Արցախը վաճառած, դավաճանական պատերազմում առնվազն հինգ հազար հայորդու սպանած, երկրին կարծեցյալ խաղաղություն, իսկ իրականում՝ ստրկություն և թրքահպատակություն բերած հրեշը հերթական հրամանով դատապարտեց հզորագույն և ազնվագույն հոգևոր հայրերից մեկին, որովհետև այդ հրեշի նախկին բոլոր ոճիրները մենք կուլ ենք տվել։ Սա էլ կուլ կտանք։

Պատրաստվեք ընտրությունների, պարոնայք քաղաքական այրեր։ Միայն չմոռանաք, որ Ադրբեջանում ընթացող քաղաքական դատավարությունների շրջանակներում կարող են մեղադրանք առաջադրել յուրաքանչյուր արցախցու։ Դրան կարող է հաջորդել հանձնման պահանջը։ Ի՞նչ եք կարծում՝ չի հանձնելու»: