Բեռնում...
Բանակ չունեցանք՝ մեզ ոչ ոք չի հարգելու․ հարգեք բանակը․ Արմեն Չարչյան
28-01-2026 19:45 | Կարծիք

Բանակ չունեցանք՝ մեզ ոչ ոք չի հարգելու․ հարգեք բանակը․ Արմեն Չարչյան

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրել է․

« «Սիրեք, հարգեք բանակը: Բանակ չունեցանք՝ մեզ ոչ ոք չի հարգելու: Մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում»,- սպարապետ Վազգեն Սարգսյանն է ասել:

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է:

Բանակի տոնը ևս մեկ առիթ է կրկին հիշելու բոլոր այն հերոս տղերքին, ում նվիրումի ու կյանքի գնով կայացավ Հայոց բանակը:

Խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն զինվորների ծնողներին, բարի վերադարձ մեր զինվորներ:

Խոնարհումս մեր հերոսների հիշատակին:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ և հայ զինվոր»:

Աղբյուր՝ AntiFake.am