«Հայկական քաղաքական դաշտում տեղի ունեցողը կարելի է դիտարկել որպես գռեհկության ինստիտուցիոնալացման գործընթաց». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակի կողմից կատարվող տարբեր ոճի վուլգար ու եղկելի տեսարանների պակաս երբեք չենք ունեցել, որոնք տարբեր շրջափուլերում համապատասխան փաթեթավորումներն են ստացել՝ սկսած փողոցում խորոված անելը, լավաշով բրդուճներ ուտելը, դե իսկ վերջին շաբաթների պերաշկիների, թթու լավաշների ու սուջուխների մասին շատ խոսվեց։
Ըստ էոության՝ առաջին հայացքից կարող են ընկալվել որպես «ժողովրդականության» դրսևորում, սակայն իրականում դրանք շատ ավելի համակարգված և նպատակային երևույթ են։ Խնդիրը այստեղ ոչ թե սննդի կամ կենցաղային վարքի մեջ է, այլ այդ վարքի քաղաքական իմաստավորման։
Այսօրվա թեման կարտոֆիլն էր, որոն ուտվում էր ոգևորվածությամբ ու հատուկ էնտուզիազմով։ Ասեմ, որ այս պրոցեսի ֆիշկան ճպճպոցն է ու փնթի ուտելը, որը թվում է թե արվում է ավելի հասարակ ու կեցաղային երևալու նպատակով, բայց ընդհանուր էսթիտիկայի ու զուտ վիզուալ տեսարանի համար գռեհկության գագաթնակետն է։
Իտալական հայտնի մի ոչ էսթետ, բայց շատ ուսոցողական ֆիլմ կա՝ «Զզվելիները, կեղտոտները, չարերը» (Отвратительные, грязные, злые)։ Ֆիլմը ներկայացնում է Հռոմի հետնախորշերում ապրող սոցիալական մարգինալության, հակահիգենիկ կենցաղի և արժեքային դեգրադացիայի խտացված կոլորիտը, որտեղ գռեհկությունն ու նողկալիությունը դարձած են գոյության նորմ։
Դեռևս 1976 թվականին Ռեժիսոր Էտտորի Սկոլան և Ռուդջերո Մակարին ամենաբարձ մակարդակի ներկայացրել են, թե ինչ է իրենից ներկայացնում հակահիգենիկ խավը։ Մի տեսարան կա, երբ գլխավոր հերոսներից մեկը սպագետտի է ուտում․ անպատմելի տհաճ, բայց միաժամանակ փայլուն կերպով է նկարահանած յուղոտ ու սոուսի մեջ թաթախված սպագետի ուտելու տեսարանը։ Այն ներկայացված է չափազանցված ֆիզիոլոգիականությամբ՝ ընդգծելով ոչ թե կենցաղը, այլ դրա դեգրադացված էությունը։
Այս համատեքստում հայկական քաղաքական դաշտում տեղի ունեցողը կարելի է դիտարկել որպես գռեհկության ինստիտուցիոնալացման գործընթաց, որտեղ կենցաղային պարզությունը փոխարինվում է ցուցադրական պրիմիտիվությամբ, «ժողովրդականությունը»՝ դրա էսթետիկ իմիտացիայով։ Արդյունքում ձևավորվում է մի միջավայր, որտեղ քաղաքական բովանդակությունը ռեգրես է ապրում, փոխարեն առաջ է գալիս տեսարանային, հաճախ նողկալի, բայց նպատակային կառուցված մանիպուլյացիաները։
Հավատացեք, խնդիրը այստեղ բնավ ճաշակի հարցը չէ, այլ հանրային կյանքի ստանդարտների իջեցումը, որտեղ գռեհկության միջոցով վերաձևավորվում է քաղաքական ընկալման ողջ դաշտը։
Ինչևէ, Աստված բոլորիս հեռու պահի ու պաշտպանի՝ զզվելիներից, կեղտոտների ու, նամանավանդ չարերից։
Հ․Գ․ Ի դեպ՝ եթե չեք նայել, թեմայով հետաքրքրվածներին խորհուրդ եմ տալիս անպայման նայել»։
Աղբյուր՝ AntiFake.am