Բեռնում...
Մինչ Ադրբեջանը տոնում է «հաղթանակը», ՔՊ-ն ու նրան կցված քարոզչական բոսյակները շարունակում են «գրոհել»  Սերժ Սարգսյանի հարցազրույցի վրա.  Զաքարյան
09-11-2025 22:45 | Կարծիք

Մինչ Ադրբեջանը տոնում է «հաղթանակը», ՔՊ-ն ու նրան կցված քարոզչական բոսյակները շարունակում են «գրոհել»  Սերժ Սարգսյանի հարցազրույցի վրա.  Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«Մինչ Ադրբեջանը տոնում է իրեն նվիրված արցախյան «հաղթանակը», ՔՊ-ն ու նրան կցված քարոզչական բոսյակները, շարունակում են «գրոհել» Արցախը պահած գործիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի վրա: Բովանդակային ասելիք չունենալով՝ հասել են անգամ փողքաստը վարողներին քննադատելուն:

Փորձեք կողքից նայել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և ուղղակի նողկանք կապրեք: Այսօրվանի պես են եղել բոլոր այն իշխանություններն ու պատասխանատուները, որոնց ժամանակ Հայ ժողովուրդը կորցրել, հարենազրկվել կամ ցեղասպանվել է:

Սակայն միայն ՔՊ-ն բավարար չէ, որպեսզի արտաքին թշնամին իրականացնի իր հաջորդ ծրագիրը: Անհրաժեշտ է, որ ՔՊ-ն աջակիցներ ունենա նաև «ընդդիմություն» հռչակվածների մեջ:
Իսկ նրանք կան..»:

Աղբյուր՝ AntiFake.am