Դուք ինձ համար իսկական ու սկզբունքով քայլելու անառարկելի օրինակ եք. Աննա Մկրտչյանը՝ Սերժ Սարգսյանին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս օրը ամենադժվարն եմ գրում, ոչ թե որ ասելիք չունեմ, այլ որ այդ ասելիքն այնքան բազմաշերտ է:
Պարոն Նախագահ, ես այնքան բան ունեմ Ձեզ ասելու: Այնքան շատ բան ունեմ Ձեր մասին գրելու, որ երբ սկսում եմ գրի առնել միանգամից հասկանում եմ, որ անհավանական է գլխումս եղածը փոխանցել:
Վստահ եմ, այս անգամ էլ գլխումս եղածն ու սրտումս զգացածը ամբողջությամբ չեմ կարողանալու փոխանցել:
Դուք ինձ համար իսկական ու սկզբունքով քայլելու անառարկելի օրինակ եք: Ես դա շատերից եմ լսել, բայց լսելով չի, որ դրա մասին գիտեմ: Ես դա տեսել եմ:
Ես Ձեզ տեսնում եմ պայքարելուց, որոշումներ կայացնելուց: Ցանկացած իրավիճակում Դուք նույնն եք, պարոն նախագահ: Միշտ իսկական ու սկզբունքով: ՈՒ հաստատ կարող եմ ասել, որ դուք գիտեք իսկական ու մարդկային ճանապարհը:
Իհարկե շատ շատերը գիտեն այդ ճանապարհի մասին: Բայց, իմանալ իսկական ու մարդկային ճանապարհը ու ընտրել այդ ճանապարհով անշեղ անցնելը, երկու շատ տարբեր բաներ են: Դուք ընտրել եք այն անցել ինչ էլ որ լինի, որքան էլ որ ծանր լինի այն: Անցնել նույն կերպ` առանց փոխվելու, առանց կեղծելու:
Շնորահավոր Ձեր ծնունդը պարոն նախագահ:
Շնորհակալ եմ, , որ մեր կողքին եք:
Շնորհակալ եմ, որ պայքարում եք:
Շնորհակալ եմ, որ ցույց եք տալիս ճիշտ ճանապարհը:
Շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ Հայաստանից չեք հրաժարվում:
ՈՒ շատերը այդպես էլ չեն հասկանա, թե Դուք ինչպես եք վերաբերվում Ձեր կուսակիցներին:
Ու շատերը տենց էլ չեն հասկանա, որ Ձեզ մեր շեֆ ասելով ուժեղացնում են մեզ:
Դուք մեր նախագահն եք:
Շնորհավոր, պարոն նախագահ:
Աղբյուր՝ AntiFake.am