Զոհրաբյանը 10 տարվա ազատազրկման է ենթարկվել, սակայն իր սկզբունքներում մնացել է անդրդվելի․ Աբրահամյան
Սովետական շրջանում ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության, իսկ 1990-ին՝ ՀՀԿ հիմնադիրներից Ռազմիկ Զոհրաբյանն է մահացել։
Զոհրաբյանը նաև «Անկախության բանակի» առանցքային ներկայացուցիչներից էր, բավականին համառ անձնավորություն, նվիրյալ, ով իր ողջ կյանքը նվիրել է անկախության գաղափարին:
Իր քաղաքական հայացքների և ազգային գաղափարական մոտեցումների պատճառով Ռազմիկ Զոհրաբյանը սովետական ժամանակաշրջանում 10 տարվա ազատազրկման է ենթարկվել, սակայն իր սկզբունքներում և հայացքներում մնացել է անդրդվելի։
Աստված հոգիդ լուսավորի, իսկ հիշատակը՝ անմար մնա, ազգային մարդ։
Աղբյուր՝ AntiFake.am